Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանխարգելում և բուժում տանը

Մագնիսական բուժիչ գորգիկ

Մագնիսական բուժիչ գորգիկ

Մագնիսական գորգիկը խորհուրդ է տրվում օգտագործել, երբ առկա են մկանային, հոդային ցավեր, ցավ ողնաշարի շրջանում: Այն վերականգնում է մտավոր լարվածությունից և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից թուլացած ուժերը, ինչպես նաև նվազեցնում օրգանիզմի վրա սթրեսային ազդակների ազդեցությունը:

 

Մագնիսական գորգիկի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է բորբոքային պրոցեսները, անցկացնում ցավը, ակտիվացնում թթվածնի հոսքը դեպի հյուսվածքներ, լավացնում հոդերի վիճակը, բարձրացնում աշխատունակությունը և իմունիտետը, կարգավորում քունը և արյան շրջանառությունը, նվազեցնում օրգանիզմի ճարպակալումն ի հաշիվ մակերեսային հյուսվածքներում նյութափոխանակության արագացման:


Օրթոպեդիկ մագնիսային գորգիկը օգտագործում են օստեոխոնդրոզի, սպոնդիլոզի, դիսկոպաթիայի ժամանակ, ողնաշարի կրծքավանդակային, գոտկատեղային և գոտկասրբոսկրային հատվածների մկանային ցավերի դեպքում, միջկողային նևրալգիայի, գլխացավի բուժման ժամանակ, պառկելախոցերի և թութքի կոմպլեքս բուժման մեջ:


Օգտագործման եղանակը


Մեջքի ցավն անցկացնելու համար գորգիկը պետք է դնել գոտկատեղում կամ մեջքի այլ հատվածում, որտեղ ցավն ամենազգալին է: Քունը կարգավորելու և գլխացավն անցկացնելու համար գորգիկը կարելի է գիշերվա ընթացքում դնել գլխի տակ: Ընդհանուր և մկանային լարվածությունը հանելու համար խորհուրդ է տրվում գորգիկն օգտագործել տանը կամ գրասենյակում` նստած երկար աշխատելիս, մեքենայով կամ ինքնաթիռով երկար ուղևորության ժամանակ: Մագնիսական դաշտը դրական ազդեցություն է թողնում մարդու օրգանիզմի վրա, այդ իսկ պատճառով մագնիսական թերապիան կարելի է անցկացնել ողջ օրվա ընթացքում:


Բուժման գործընթացի ժամանակ խորհուրդ է տրվում հանել վերնազգեստը:

Սկզբնաղբյուր. Ռուսաստան, ՍՊԸ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ